News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իրանը ռուսական գազը խողովակաշարերով կներկրի Ադրբեջանից՝ համաձայն երկու ամիս առաջ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ կնքված խոշոր գործարքի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների, հաղորդում է Press TV-ն:

Fars գործակալության տվյալներով՝ Իրանը Ռուսաստանից օրական մոտ 9 միլիոն խորանարդ մետր գազ եւ օրական եւս 6 միլիոն խորանարդ մետր գազ կգնի՝ երկրի հարավում սպառողներին մատակարարելու սվոպ-գործարքի շրջանակներում:

Իրանի նավթի նախարարության ներքին հավետվության համաձայն՝ գնման եւ փոխանակման պայմանավորվածությունները կապված են հուլիսին Իրանի պետական նավթային NIOC ընկերության եւ ռուսական «Գազպրոմ»ի միջեւ կնքված 40 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը կարող է ընդունել ռուսական գազի մատակարարումները Թուրքմենստանից՝ Թուրքիա եւ Իրաք սվոպ-մատակարարումների նպատակով։ Սակայն նոր ապացույցները ցույց են տալիս, որ Իրանը կօգտագործի օրական 15 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարումները Ռուսաստանից՝ հզորացնելու իր ներքին մատակարարման շղթան դեպի հյուսիս-արեւմուտքի խիտ բնակեցված շրջաններ՝ միաժամանակ հնարավորություն ունենալով երկրի արեւմուտքում գազատարների միջոցով բնական գազի ավելացած ծավալներ արտահանել Թուրքիա եւ Իրաք։

Իրանն արդեն գազի փոխանակման պայմանագիր է ստորագրել Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ։

Ինչպես նշում է Fars-ը, Իրանը ՀԲԳ-ի տեսքով օրական 6 մլն խորանարդ մետր ռուսական գազ կմատակարարի հարավում սպառողներին։ «Գազպրոմը» հեղուկացման գործընթացում գործընկեր կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ