News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալիայի Ապուլիայի մարզի ծննդատան բուժքույրերի սխալի պատճառով, որոնք շփոթել էին նորածիններին, իշխանությունները պետք է միլիոն եվրո դատական տուգանք վճարեն, տեղեկացնում է la Repubblica-ն։

Դատարան է դիմել Կանոզա քաղաքի 33-ամյա բնակչուհին, 2012թ. նա պատահաբար սոցցանցերում տեսել է իրեն նման անծանոթ կանանց։ Նա կապ է հաստատել նրանց հետ եւ ԴՆԹ թեստ պահանջել։

Պարզվել է, որ հիվանդանոցի աշխատակիցները սխալ են թույլ տվել եւ 1989թ. նորածին աղջիկներին տվել են ոչ այն ծնողներին։ Պարբերականը նշել է, որ հայցը ներկայացնողը նշել է, որ հոգեբանական տրավմա է ստացել՝ ուրիշ ընտանիքում մեծանալով, մայրը թողել է աղջկան եւ հորը, որը վատ էր վարվում նրա հետ։ Անտոնելան երկար ժամանակ անցկացրել է մանկատանը, իսկ հետո՝ որդեգրող ընտանիքում։

Դատավարությունը տեւել է մի քանի տարի, փոքրիկներին փոխելու համար մեղադրող կողմը փորձում էր վիճարկել դատավճիռը՝ վկայակոչելով վաղեմության ժամկետի ավարտվելը։ Դատարանի վճռով իտալուհին կստանա մոտ կես միլիոն եվրո, նրան 215 հազարական կվճարեն կենսաբանական ծնողները, 81 հազար եվրո էլ վճարելու է հարազատ եղբայրը՝ ազգակցական կապերի կորստի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ