News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս ձմռանը նավթի եւ գազի մատակարարումների հետ կապված Եվրոպայի խնդիրները կարող են խորանալ շուկայում նոր ճգնաժամի պատճառով, որտեղ գներն արդեն իսկ բարձր մակարդակի վրա են՝ լիկվիդայնության ճգնաժամը կարող է հանգեցնել դրանց հետագա աճի:

Եվրոպական կառավարությունները ուշացումով ֆինանսական աջակցություն են առաջարկել փլուզման եզրին գտնվող էլեկտրաէներգիայի մատակարարներին՝ փորձելով թուլացնել ճնշումը շուկայի վրա, որը կենսական նշանակություն ունի ջեռուցման համար:

«Մենք ունենք ֆյուչերսների անբարենպաստ շուկա, որը խնդիրներ է ստեղծում ֆիզիկական շուկայի համար եւ հանգեցնում գների ու ինֆլյացիայի աճի»,- Reuters-ին ասել է ոլորտի բարձրաստիճան աղբյուրը:

Խնդիրն առաջին անգամ ի հայտ է եկել մարտին, երբ առաջատար թրեյդերների, կոմունալ ծառայությունների, խոշոր նավթային ընկերությունների եւ բանկիրների ասոցիացիան նամակ է ուղարկել կարգավորող մարմիններին՝ կոչ անելով նրանց մշակել արտակարգ իրավիճակների պլաններ:

Դա պայմանավորված էր նրանով, որ շուկայի մասնակիցները շտապել են ածանցյալ գործիքների միջոցով վերացնել իրենց ֆինանսական ռիսկերը գազի գներիի կտրուկ աճից՝ ապահովագրվելով ֆիզիկական շուկայում գների հետագա աճից։

Քանի որ էլեկտրաէներգիայի, գազի եւ ածխի գները բարձրացել են վերջին մեկ տարվա ընթացքում, նույնը տեղի է ունեցել կարճատեւ գների հետ, որի հետեւանքով մարժաների պահանջները ստիպել են խոշոր նավթային եւ գազային, առեւտրային ընկերություններին եւ էներգետիկ ընկերություններին ավելի շատ կապիտալ ներդնել:

Որոշ, հատկապես ավելի փոքր ընկերություններ, այնքան մեծ հարված են ստացել, որ ստիպված են եղել ամբողջությամբ դադարեցնել առեւտուրը, քանի որ էներգակիրների գները բարձրանում են, ինչը խորացնում է ընդհանուր համաշխարհային դեֆիցիտը:

Խաղացողների թվի նման ցանկացած կրճատում նվազեցնում է շուկայի իրացվելիությունը, որն իր հերթին կարող է հանգեցնել էլ ավելի անկայունության եւ գների կտրուկ աճի, ինչը կարող է վնասել նույնիսկ խոշոր խաղացողներին:

Օգոստոսի վերջից Եվրոպական միության կառավարությունները գործի են անցել, որպեսզի օգնեն կոմունալ այնպիսի ձեռնարկությունների, ինչպիսին է գերմանական Uniper-ը:

Նորվեգական պետական Equinor ընկերությունը, որը Եվրոպայի խոշորագույն գազային թրեյդերն է, այս ամիս հայտարարել է, որ եվրոպական էներգետիկ ընկերություններին, բացառությամբ բրիտանականների, առնվազն 1,5 տրիլիոն եվրո է անհրաժեշտ թանկացած գազի ծախսերը հոգալու համար:

Սա համեմատելի է 2007-ին ԱՄՆ-ում 1,3 տրիլիոն դոլարի հիփոթեքային վարկերի արժեքի հետ, որը հանգեցրել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի:

Սակայն Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) քաղաքական գործիչներից մեկը Reuters-ին ասել է, որ կորուստները վատագույն դեպքում կկազմեն 25-30 միլիարդ եվրո՝ հավելելով, որ ռիսկը վերաբերում է սպեկուլյանտներին, ոչ թե իրական շուկային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ