News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի դատարանը հինգշաբթի մահապատժի է դատապարտել Չինաստանի արդարադատության նախկին նախարար, հանրային անվտանգության նախկին փոխնախարար Ֆու Չժենհուային՝ երկու տարի հետո ի կատար ածվելու իրավունքով, տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Հինգշաբթի Չանչուն քաղաքի (Ցզիլին նահանգ) միջին աստիճանի ժողովրդական դատարանը հրապարակել է Չինաստանի արդարադատության նախկին նախարար, հանրային անվտանգության նախկին փոխնախարար Ֆու Չժենհուայի դատավճիռը՝ կոռուպցիոն հանցագործությունների գործով։

«Ֆու Չժենհուան դատապարտվում է մահապատժի կաշառակերության համար, դատավճռի ի կատար ածումը երկու տարի հետաձգելու իրավունքով»,- նշվել է հաղորդագրությունում։

Դատարանը վճռել է, որ Ֆու Չժենհուան պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական շահի նպատակով կաշառք ստանալու համար, հովանավորել է առանձին անձանց բիզնես վարելու գործում, բացի այդ, «թաքցրել է կրտսեր եղբոր ենթադրվող ծանր հանցագործությունների հանցանշանները»։ Մասնավորապես, քննության տվյալների համաձայն, Ֆու Չժենհուան ավելի քան 117 մլն յուանի (մոտ 16,5 մլն դոլար) կաշառք է ստացել։

Նշվել է, որ դատապարտյալն ընդունել է մեղքը եւ զղջացել է, ինչպես նաեւ վերադարձրել է ապօրինաբար յուրացրած միջոցները։ Դատարանը վճռել է, որ երկու տարվա ժամկետի ավարտից հետո մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ բանտարկությամբ՝ առանց ժամկետից շուտ պայմանական ազատվելու իրավունքի։

Ֆու Չժենհուան 2013-2018թթ. զբաղեցրել է Չինասանի հանրային անվտանգության փոխնախարարի, 2018-2020թթ.՝ արդարադատության նախարարի պաշտոնները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ