News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ, սենատոր Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախին նվիրված համաժողով, որի ընթացքում ներկայացվեց «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը։ Միջոցառումը տեղի էր ունենում Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձ հովանու ներքո։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ սենատոր Բրունո Ռըտայոն, ով համերաշխություն հայտնեց Արցախի Հանրապետությանը, ինչպես նաև Հայաստանին՝ մասնավորապես դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ընդգծելով Ֆրանսիայի և Եվրոպայի՝ Հայաստանին աջակցության հրատապ անհրաժեշտությունը։

Այնուհետև տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատության հեղինակների մասնակցությամբ։ Ելույթներով հանդես եկան գրքի խմբագիր-հեղինակներ Էրիկ Դընեսեն և Տիգրան Եգավյանը, ինչպես նաև առանձին հեղինակներ սենատոր Մարի-Առլետ Կառլոտին, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, պատմաբան, հրապարակախոս Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Տեր Պասկալ Գոլնիշը և հանրահայտ աշխարհաքաղաքագետ Ժերար Շալյանը։

Միջոցառմանը եզրափակիչ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց սենատոր Ռըտայոյին՝ համաժողովը կյանքի կոչելու և Հայաստանին ու Արցախին համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպանն ընդգծեց այս դժվար պահին միջազգային հանրության՝ Հայաստանի ու Արցախի կողքին լինելու և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին վճռական կերպով հակազդելու հրատապ անհրաժեշտությունը։

Միջոցառումը եզրափակվեց Սենատի նախագահ Լարշեի ուղերձով, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը։

«Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատության մասին մանրամասն հետևյալ հղումով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ