News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է Լոս Անջելես, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևմտյան շրջանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի հետ։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ համատեքստում կարևորելով հայկական ավանդական կուսակցությունների դերակատարությունը հայապահպանության, համազգային խնդիրների լուծման և Արցախի շահերի պաշտպանության գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի 2023-ի բյուջեում սոցիալական պաշտպանության ծախսերն ավելացել են 700 մլն դրամով
Դեկտեմբերի 2-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական...
Արցախի նախագահը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը
Երկրի ղեկավարը Ստեփանակերտի՝ մարշալ Բաղրամյանի անունը կրող փողոցում ծաղիկներ է խոնարհել  մեծանուն զորավարի հուշարձանի պատվանդանին...
Արցախի 4 բուհերի հետ քննարկվել են ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները
Կրթական ծրագրերի հավատարմագրման նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովներ Արցախի Հանրապետության բուհերի ներկայացուցիչների համար...
Արցախի նախագահն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին
Հանդիպմանը, որին մասնակցել է Եվրոպայի վեցակի չեմպիոն  Արթուր Առուշանյանը...
Հետպատերազմյան մարտահրավերների հաղթահարման գործում մեծ է ոստիկանության ներդրումը. Արցախի նախագահ
Այնուհետև երկրի ղեկավարը մեդալներ ու կոչումներ է հանձնել ԱՀ ոստիկանության մի խումբ ծառայողների՝ միաժամանակ ընդգծելով, որ հետպատերազմյան...
Արցախյան բոլոր պատերազմներում Արցախի ոստիկանն առաջնագծում է. Արտյոմ Հարությունյան
Կազմավորման օրվանից Արցախի Հանրապետության ոստիկանությունը մեր...
Ամենաշատ