News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բնականաբար արտահանձման վերաբերյալ պայմանագիր չունի, որ Թուրքիան անվերապահ աջակցում է ադրբեջանական ագրեսիային, և փաստացի նրա անմիջական մասնակիցն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիային 2 քուրդ զինյալների արտահանձնելու լուրին:

«Հայաստանի Հանրապետության թուրքահաճո իշխանությունը այս օրերին Թուրքիային է արտահանձնել երկու քուրդ զինյալի՝ Լեհենգին և Ալիշերին, որոնք մինչ այդ անցել էին հայ-թուրքական սահմանը, և հանձնվել հայաստանյան իշխանություններին, միամտաբար ենթադրելով, որ դա բարեկամական պետություն է:

Այս խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բնականաբար արտահանձման վերաբերյալ պայմանագիր չունի, որ Թուրքիան անվերապահ աջակցում է ադրբեջանական ագրեսիային, և փաստացի նրա անմիջական մասնակիցն է: Թուրքական օրակարգը հետևողականորեն Հայաստանում առաջ մղող իշխանությունը շուտով կսկսի հիմնավորել, որ դրանով այն փորձում է կանխել այդ ագրեսիան, մեղմել Թուրքիայի դիրքորոշումը, բայց արդյունքը ուղիղ հակառակն է լինելու՝ Հայաստանին սկսում են վերաբերվել որպես անսկզբունք մարմնավավաճառի, որից վաղը սկսելու են պահանջել արդեն արտահանձնել սեփական քաղաքացիներին:

Դատապարտում եմ այս խայտառակ գործողությունը և ներողություն եմ խնդրում այն հերոս մարտիկներից, որոնք պայքարում են ընդհանուր թշնամու դեմ: Խոստանում եմ նաև հնարավոր ամենն անել, որպեսզի մենք մեր երկրի վրայից մաքրենք այս խարանը»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ