News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 19-ին ոստիկանություն էր դիմել Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներից մեկն ու հայտնել, որ Լորուտ գյուղի հանդամասից անհետացել են առանց հսկողության թողնված խոշոր եղջերավոր անասունները: Նա չէր բացառել, որ կատարվել է գողություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Թումանյանի բաժին, կատարվել են ստուգումներ: Այս ընթացքում ահազանգողն էլ փնտրել ու չի գտել 10-ից ավելի խոշոր եղջերավորներին։ Նախնական հաշվարկով՝ նրան պատճառվել էր շուրջ 4 միլոն 500 հազար դրամի վնաս։ Սեպտեմերի 22-ին տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Լորուտ գյուղից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասից, օգտվելով խոշոր եղջերավոր անասուններն առանց հսկողության թողնելու հանգամանքից, շուրջ 4,5 միլիոն դրամ արժողությամբ 13 գլուխ անասունները գողացել է Դսեղ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 22-ին յոթ անասուն նա տեղափոխել էր իր գոմ, երեք կով վաճառել էր մի օձունցու, որոնցից երկուսին տեղում մորթել էին:

Հետագա միջոցառումերով Ալավերդի-Վանաձոր ճանապարհի՝ Դսեղ տանող խաչմերուկում իրավապահները կանգնեցրել են օձունցու «Ֆորդը», որի մեջ մսամթերք կար: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կովերից 5-ը հայտնաբերվեց դսեղցու գոմում։ Նա ձերբակալվեց: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, ինչի շնորհիվ Դսեղից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանդամասում հայտնաբերվեց ևս 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ խառնված ձերբակալված տղամարդու հոտին։

Այսպիսով, Թումանյանի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ ոչ միայն հանցագործությունը բացահայտվեց, այլև ամբողջությամբ հայտնաբերվեց գողոնը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ