News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այս պահին մենք չունենք ադրբեջանցի բարձրաստիճան ռազմական կամ քաղաքական գործիչ, որը կանգնել է դատարանի առջեւ. Բոլորս գիտենք, որ առանց նրանց հրամանատարության կամ առնվազն թողտվության, այսպիսի մասշտաբային պատերազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ չէին կարող ծրագրվել եւ իրականացվել: Այս մասին յսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ նշեց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Սա չի նշանակում, որ այդպիսիք ապագայում չեն լինի, պարզապես անձին արդարադատության ներկայացնելը բավականին բարդ ընթացակարգ է, դրան նախորդող քրեական վարույթներ պետք է իրականացվեն: Այստեղ  հնարավորությունները շատ են, առաջինը այստեղ հասցեատեր կարող է լինել Հայաստանը, որի իրավապահ մարմինները բացահայտելով, կատարողներին նույնականացնելով միջազգային համագործակցության շրջանակներում կարող են հետապնդել եւ Հայաստանում անգամ դատապարտել ադրբեջանցի զինծառայողների:

Իհարկե, հարաբերությունների բնույթը հասկանալով այստեղ քաղաքականացման ռիսկեր կան, եւ իհարկե, հարց է առաջանում՝ ինչպես կկարողանան ՀՀ իշխանությունները Հայաստան բերել ադրբեջանցի զինծառայողի: Կարծում եմ՝ գրագետ աշխատանքի պարագայում դա հնարավոր է միջազգային գործընկեր երկրների միջոցով, եւ ինչու ոչ, նաեւ ուժի ցուցադրմամբ: Մենք առնվազն գիտենք միջադեպեր, երբ մի պետության անվտանգության ծառայությունները կարողացել են հատուկ օպերացիաներ իրականացնել այլ երկրի սուվերեն տարածքում, ձերբակալել, միգուցե առեւանգել եւ իրենց երկրում դատարանի առջեւ կանգնեցնել մեղավորներին»,-ասաց նա:

Երկրորդ իրական հնարավորությունը, ըստ Սահակյանի, այլ պետություններում համընդհանուր քրեական իրավազորության սկզբունքի հիման վրա հետապնդումներ իրականացնելն է. «Միջազգային պրակտիկան այս առումով հուսադրող է: Օրինակ, Սիրաիյի միջադեպերով հանցագործներ դատապարտվեցին եւ ներկայւոմս պատիժ են կրում Գերմանիայում: Կան միտումներ, որ Արեւմտյան Եվրոպայի երկրները կարողանում են հետաքննել եւ երբ հանցագործության հետ առնչություն ունեցող անձինք հայտնվում են իրենց իրավազորության ներքո, անմիջապես քրեական հետապնդումներ են իրականացնում եւ ներկայացնում քրեական արդարադատությանը: Ուստի երկրորդ իրական հնարավորությունն այն է, որ այս անձինք կարող են հետապնդվել ու դատապարտվել մի շարք եվրոպական առաջադեմ երկրներում կամ աշխարհի այլ անկյուններում, որտեղ օրենսդրությունը հստակ սահմանափակումներ չի ունենա»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Եվ երրորդ հնարավորությունն, ըստ նրա, միջազգային քրեական դատարանին ներկայացնելն է, որտեղ անձերի քրեական պատասխանատվության մասին է խոսքը, ուղղակի կան որոշակի իրավական խոչընդոտներ, որոնք մենք պետք է կարողանանք հաղթահարել. «Առաջին իրավական խոչընդոտն այն է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն վավերացրել Հռոմի ստատուտը: Սա բացառում է գործերի քննարկում նրանց տարածքում, նրանց ԶՈՒ-երի ներգրավվածությամբ: Կա բացառություն, որը կապված է ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ: ԱԽ-ն այս դեպքերում հաշվի առնելով հանցագործությունների բնույթը, կարող է հղել միջազգային քրեական դատարանին: Այս ճանապարհը տեսականորեն  գոյություն ունի, բայց ես չեմ կարծում, որ կկիրառվի մեր պարագայում, նաեւ հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների դիրքորոշումներն ու կապը Ադրբեջանի իշխանությունների հետ: Չեմ կարծում, որ կոնսենսուսով հնարավոր կլինի նման որոշում կայացնել: Այստեղ քաղաքական առումով մենք լավ դիրքավորված չենք:

Հիմա կա հնարավորություն, որ միայն Հայաստանը վավերացնելով կարող է նման սպառնալիքներ ստեղծել ապագայում կատարվող նման հանցագործությունների առնչությամբ, քանի որ Ադրբեջանի ԶՒՈ-ն գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում: Եթե միայն Հայաստանը վավերացնի, ապա ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունները եւս ընդատյա կլինեն  միջազգային քրեական դատարանին: Ուղղակի այն կիրառվելու է ապագայում կատարվող հանցագործությունների առնչությամբ: Այստեղ ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական որոշում կայացնել՝ հավելյալ սպառնալիքներ ստեղծելու նպատակով արդյոք քաղաքականապես նպատակահարմար է Հռոմի ստատուտի վավերացումը: Բայց քաղաքականությունից զատ, մենք ունենք ՍԴ եզրակացություն, երբ նախկինում այդ ստատուտը  հակասահմանադրական է ճանաչվել, թեեւ սահմանադրական բարեփոխումներ եղել են, այդ դրույթի հոդվածը փոփոխվել է: Այս իրավական խոչընդոտը հաղթահարելուց հետո, կարծում եմ՝ հնարավոր է նաեւ ունենալ վավերացում:

Եվ կա մի գործիք, որ Հայաստանը իրավիճակային կարող է ճանաչել քրեական դատարանի իրավազորությունը: Այստեղ կան դեպքեր, երբ տրվում է հետադարձ ուժ: Այդ հայտարարությամբ հնարավոր է այն տարածել նախկինում կատարված միջադեպերի վրա: Մենք այդ գործիքի կիրառումը տեսնում ենք ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում: Այսինքն Հաագայի դատարանի իրավազորությունը կարող է մեկանգամյա ճանաչվել ըստ իրավիճակի: Բայց այստեղ դարձյալ քաղաքական կամքի ու քաղաքական որոշումների անհրաժեշտություն կա»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ