News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կանադան հոկտեմբերի 1-ից վերացնում է երկրի մուտք գործելու բոլոր սահմանափակումները, որոնք ներդրվել էին Covid-19-ի հետ կապված, այդ թվում՝ թեստավորման, կարանտինի եւ մեկուսացման պահանջները:

«Կանադայի կառավարությունը չի երկարաձգի խորհրդի որոշումը, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, եւ ուստի կվերացնի Covid-19-ի հետ կապված բոլոր սահմանային պահանջները Կանադա մուտք գործող բոլոր ճանապարհորդների համար»,- ասել է Առողջապահության նախարար Ժան-Իվ Դյուկլոն:

Լիովին պատվաստված միջազգային ճանապարհորդներին թույլատրվում է մուտք գործել Կանադա 2021 թվականի սեպտեմբերի 7-ից։ Չպատվաստված քաղաքացիներին եւ մշտական ​​բնակիչներին թույլատրվում է մուտք գործել երկիր, սակայն նրանք պետք է 14 օր կարանտինի մեջ մնան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ