News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը ակամա ֆինանսավորում են Ամազոնիայի բրազիլական մասի ոչնչացումը։ Այս մասին ասվում է  չորեքշաբթի հրապարակված զեկույցում:

Անգլիայի բանկը, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը եւ Եվրոպական կենտրոնական բանկն այն հաստատությունների շարքում են, որոնք գնել են միլիոնավոր դոլարների պարտատոմսեր, որոնք թողարկվել են անտառահատումների եւ հողերի յուրացման հետ կապ ունեցող ընկերությունների կողմից։ Այս մասին ասվում է Global Witness իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում։

«Քանի որ այս ծրագրերը երաշխավորված են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ անդամ երկրների համապատասխան կառավարությունների կողմից, դա նշանակում է, որ այս տարածքներում հարկատուները ակամա ֆինանսավորում են Ամազոնիայի եւ այլ անձրեւային անտառների ոչնչացման մեջ ներգրավված ընկերություններին»,-ասվում է զեկույցում:

Բանկերը գնում են խոշոր ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսեր՝ փորձելով իրացվելիություն ներարկել ֆինանսական շուկաներ, երբ մասնավոր հատվածը չի ցանկանում վարկ տրամադրել:  

Բրազիլիան հացահատիկի, սուրճի, սոյայի, մրգերի եւ այլ հումքի խոշորագույն արտադրողներից եւ արտահանողներից մեկն է, եւ բոլոր երեք ընկերությունները նախկինում բախվել են ապօրինությունների մեղադրանքների հետ:

Global Witness-ը հայտարարել է, որ Դաշնային պահուստը «փոխել է» պարտատոմսերի գնման իր սխեման, եւ Անգլիայի բանկը կսկսի նմանատիպ գործընթաց այս ամիս:

ԴՊՀ-ն ասել է, որ ընդունել է քաղաքականությունը որպես մեկանգամյա  միջոց 2020 թվականին՝ համավարակի ժամանակ աշխատատեղերը պահպանելու համար։ 

Անգլիայի բանկը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկել բոլոր ընկերությունների համար փոխառության ծախսերը նվազեցնելու համար եւ ընդգծել, որ Cargill-ին տրված աջակցությունը «չափազանց նեղ է»: 

Եվրոպական կենտրոնական բանկը միեւնույն ժամանակ ասել է, որ «ձգտում է աստիճանաբար դեկարբոնացնել իր կորպորատիվ պարտատոմսերը՝ Փարիզի համաձայնագրի նպատակներին համապատասխան: Այդ նպատակով Եվրոհամակարգն իր ակտիվները կվերակենտրոնացնի կլիմայական ավելի լավ ցուցանիշներ ունեցող թողարկողների վրա։     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ