News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ երկրներին նախազգուշացրել է, որ գազի գների լայն սահմանաչափ մտցնելը կարող է եներգետիկ անվտանգության ռիսկեր ստեղծել։

Հանձնաժողովը երկրներին ներկայացրել է փաստաթուղթ, որում վերլուծվում են տարբերակներ, որոնք ԵՄ-ը կարող էր դիտարկել գազի բարձր գների զսպման համար՝ այն բանից հետո, երբ այս շաբաթ միության 27 երկրներից 15-ը ԵՄ-ին կոչ էր արել գազի գների սահմանափակում մտցնել։

Փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, նշվել է, որ փոխանակման գործողություններում մեծածախ գների սահմանափակումը, որը վերաբերում է ինչպես հեղուկացված բնական գազին, այնպես էլ խողովակաշարերով մատակարարումներին, կարող է խախտել վառելիքի հոսքերը ԵՄ երկրների միջեւ։

Դա կապված է այն բանի հետ, որ գնային ազդանշանները չեն օգնում հոսքերը բարձր պահանջարկ ունեցող տարածաշրջաններ ուղղելուն, ասել է հանձնաժողովը։ Վերջինն առաջարկել է, որ գների այսպիսի սահմանափակումը կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե գործի դրվի նոր կազմակերպություն երկրների միջեւ վառելիքի դեֆիցիտային պաշարների բաշխման եւ առաքման համար։

ԵՄ-ի համար նաեւ «զգալի ֆինանսական ռեսուրսներ» կպահանջվեն, որպեսզի երկրները կարողանան շարունակել գազի մատակարարումներ ներգրավել մրցակցային համաշխարհային շուկաներից, որտեղ  մյուս գնորդները պատրաստ կլինեն  վճարել ըստ գների, որոնք կգերազանցեն ԵՄ-ի սահմանաչափը, ասել է հանձնաժողովը։

Նշվել է, որ մեծածախ գների լայն սահմանաչափն օտարերկրյա մատակարարներից «մատակարարումների խափանման» ավելի մեծ ռիսկ կպարունակի, քան սահմանաչափը միայն խողովակաշարով մատակարարման համար։

Հանձնաժողովն ուսումնասիրել է էներգետիկ ճգնաժամի այլ տարբերակները, այդ թվում գազի գների ավելի մեծ սահմանաչափը։

Փաստաթղթում նշվել է, որ ԵՄ-ը կարող է սահմանափակել ռուսական գազի ներմուծման կամ այն գազի գները, որն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, որպեսզի նվազեցնի էլեկտրաէներգիայի բարձր գները։

Հանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ-ին բանակցություններ վարել «հուսալի» մատակարարների հետ գների իջեցման մասին եւ հայտարարել է, որ գազի համատեղ գնումը նույնպես կարող է օգնել երկրներին արդար բաժանել լրացուցիչ մատակարարումները։

ԵՄ երկրները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք կթուլացնի գազի գների ավելի մեծ սահմանաչափն առաջարկի ճգնաժամը եւ էներգակիրների գների թռիչքը, որը պայմանավորված է Եվրոպա Ռուսաստանից մատակարարումների կրճատմամբ։

Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը եւ եւս 12 երկիր Բրյուսելին կոչ են արել առաջարկել գազի մեծածախ գների սահմանափակում, որպեսզի օգնեն սանձել աճող գնաճը։ Հակառակորդների մեջ են Գերմանիան, Նիդեռլանդները եւ Դանիան։

Գազի գների հնարավոր սահմանափակման քննարկումը կշարունակվի ուրբաթ օրը, ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ, նրանք պետք է նաեւ հավանություն տան միջոցների այն փաթեթին, որն առաջարկել է Բրյուսելն անցած շաբաթ, ներառյալ էներգետիկ ընկերությունների չնախատեսված շահութահարկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ