News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքի հաղորդագրության՝ խոսքը էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների, ինչպես նաեւ Բելառուսից մեկ նավթաքիմիական համալիր ընկերության մասին է։

«Ֆինանսների նախարարությունը հստակ նախազգուշացնում է արտահանման վերահսկման միջոցների տակ ընկնելու բարձր ռիսկերի մասին Ռուսաստանի ներսում եւ դրսում գտնվող կազմակերպությունների համար՝ ՌԴ բանակին աջակցելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ նշված խախտումների համար պատժամիջոցային ցուցակում 57 իրավաբանական անձ է ավելացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ