News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տիրանոզավրի քարացած մնացորդները, որոնք աճուրդի են հանվել Ասիայում, կարող են վաճառվել 25 միլիոն դոլարով, հայտնում է Christie's Hong Kong-ը:

1400 կիլոգրամ կշռող արարածը, որին առայժմ Շեն են անվանել, հայտնաբերվել է Մոնտանայի Հել Քրիքում՝ մի շրջան, որը հայտնի է իր բրածոներով, որոնք վերագրվում են ուշ կավճի դարաշրջանին, որն ավարտվել է մոտ 66 միլիոն տարի առաջ: Ըստ Christie's-ի, Շենի երկարությունը մոտ 12,2 մ է, բարձրությունը՝ 4,6 մ, լայնությունը՝ 2,1 մ:

Շենի աճուրդը, որը նախատեսված է նոյեմբերի 30-ին, կլինի վերջին տարիներին աճուրդի հանված դինոզավրերի բազմաթիվ նմուշներից մեկը, որոնց թվում է Սթենը, որը 2020 թվականին ռեկորդ է սահմանել որպես պատմության մեջ ամենաթանկ դինոզավրի բրածո, երբ վաճառվել է 31,8 միլիոն դոլարով:

Թեեւ Շենն այնքան գումար չի բերի, որքան Սթենը, նրա քարացած մասերն, այնուամենայնիվ, ավելի թանկ կարժենան, քան Սյու անունով տիրանոզավրի գրեթե ամբողջական կմախքը, որը 1997 թվականին 8,36 միլիոն դոլարով (15,4 միլիոն դոլար այսօրվա դրությամբ) վաճառվել է Չիկագոյի Բնական պատմության դաշտային թանգարանին, որը ձեռք է բերել գիշատիչին մասնավոր դոնորների աջակցությամբ։

Բայց այն դեպքում, երբ աճուրդավարները կարող են ոգեւորվել գալիք վաճառքով, հնագետները ոգեւորված չեն:

«Շենի վաճառքի աճուրդը սարսափելի նորություն է գիտության համար. թեեւ պարզ չէ, թե որքանով է ամբողջական նմուշը, դրա վաճառքը եւս մեկ կորուստ կլինի գիտության համար», - Live Science-ին ասել է հնագետ Թոմաս Կարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ