«Հյուսիսային հոսքի» վնասված գծերի վերականգնման ժամկետները դեռեւս անհայտ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ըմբռնում կա, որ այն պետք է վերականգնել։ Պարզ չէ, թե այս իրավիճակում ինչպիսի միջազգային համագործակցության վրա կարող ենք հույս դնել՝ հաշվի առնելով նման հիստերիկ անտագոնիստական վիճակը»,-ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ գազատարների վերականգնման տեխնիկական հնարավորություններ կան, սակայն դրա համար անհրաժեշտ են ժամանակ եւ համապատասխան միջոցներ։