News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքն ամենաթանկն է ապրելու համար։ Այս մասին տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Doxo ընկերության հետազոտությանը, որը հիմնված է  երկրի բնակչության մարդահամարի գրասենյակի տվյալների ուսումնասիրության վրա։

Մասնագետները վարկանիշը կազմել են՝ ուսումնասիրելով տնային տնտեսությունների ամենամսյա պարտադիր վճարումների չափը, ներառյալ հիպոտեկը, բնակվարձը, կոմունալ վճարները, ավտովարկերի վճարները եւ կապի ու ապահովագրության վճարումները։ Ամերիկացիները միջինն ամսական վճարում են 1,8 հազար դոլար։ Սան Խոսեում այս ցուցանիշը 66,8 տոկոսով ավելի բարձր է՝ 3,15 հազար դոլար։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոն։ Ցուցակի թոփ-3-ը եզրափակել է Վաշինգտոնը, չորրորդ դիրքում Լոս Անջելեսն է։ Թոփ-5-ում է նաեւ Նյու Յորքը։ Ապրելու համար ամենաթանկ քաղաքների տասնյակում են Սան Դիեգոն, Բոստոնը, Սիեթլը, Ռիվերսայդը եւ Դենվերը։

Ինչ վերաբերում է «ամենաէժան» քաղաքներին, ապա այդ անվանացանկում առաջատարը Բաֆալոն է, որտեղի բնակիչներն ամեն ամիս միջինը տալիս են 1,6 հազար դոլար՝ 15,1 տոկոսով ավելի քիչ, քան միջինը ԱՄՆ-ում։ Ցուցակի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Փիտսբուրգը եւ Քլիվլենդը համապատասխանաբար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ