News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան պահանջում է «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչական գործողությունների միջազգային հետաքննություն անցկացնել՝ ՌԴ-ի եւ Գերմանիայի մասնակցությամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել նիստ «Հյուսիսային հոսքերի» առնչությամբ։ Վերշինինը նշել է, որ նիստն օգտակար էր։

«Հասկանալի է, որ որոշումներ չեն ընդունվել, բայց հնչել է ընդհանուր կարծիք այն մասին, որ սա դիվերսիա է եւ անհրաժեշտ է հետաքննել։ Մենք կողմ ենք, պետք է  իսկապես հետաքննություն անցկացվի։ Բնականաբար, Ռուսաստանի մասնակցությամբ։ Կարեւոր է, որ հետաքննությանը միանա Գերմանիան»,- ասել է Վերշինինը։

Ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին, Եվրոպայում ռուսական միանգամից երկու արտահանական գազատարներում՝ «Հյուսիսային հոսքում» եւ «Հյուսիսային հոսք-2»-ում։ Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան չեն բացառում նպատակաուղղված դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատորը՝ Nord Stream AG-ն տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը գազատարներում աննախադեպ է, եւ անհնար է նշել նորոգման ժամկետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ