News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրության հարցով գաղտնի քվեարկություն է ընթանում։

«Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջարկել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։

Ներկայացվել եւ քննարկվել են նաեւ ԿԸՀ անդամների թափուր պաշտոնների համար դիմող թեկնածուները։ Ընդհանուր առմամբ, չհաշված Հովակիմյանին, խոսքը 12 թեկնածուի մասին է։ Սակայն այսօր դիտարկվել է ընդամենը 6 թեկնածու։

Գաղտնի քվեարկության գործընթացը սկսվել է ժամը 17:00-ին եւ կտեւի մինչեւ 18:00-ն։ Ընտրվելու համար թեկնածուներին անհրաժեշտ կլինի պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը։ Այսինքն՝ հասանելի 107-ից 64 ձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ