News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անգլիայում տաքսու ուղեւորը 15 րոպե տեւողությամբ ճանապարհի համար վճարել է 39 հազար դոլար, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը. պարզվել է, որ վարորդը Մանչեսթերը շփոթել է Ավստրալիայի մեկ այլ քաղաքի հետ։

Երբ 22-ամյա Օլիվեր Կապլանը տաքսի է պատվիրել, ագրեգատորը հաշվարկել է, որ ճանապարհորդությունը կարժենա 10 դոլար, սակայն հաջորդ առավոտյան մարդն արթնացել է եւ պարզել, որ իր բանկային հաշվից փորձել են քաշել 39.000 դոլար։ Փորձելով կարգավորել իրավիճակը՝ բրիտանացին զանգահարել է աջակցության ծառայություն։

Պարզվել է, որ վարորդը քաղաքամերձ Մանչեսթերը շփոթել է Ավստրալական մի քաղաքի հետ, ինչի պատճառով էլ համակարգը ուղեւորից այդքան թանկ վճար է գանձել։

«Երբ ես արթնացա, վերջին բանը, որ ես ակնկալում էի, ավելի քան 35 հազար ֆունտ արժողությամբ չեկն էր», - կատակել է Կապլանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ