News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Բելառուսի պաշտպանության նախարարությունը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է 500 հազար վերապատրաստված պահեստազորային ռեսուրս ստեղծել։

«Ռազմական գերատեսչությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է 500 հազար պահեստազորային ռեսուրս ստեղծել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի խոսքով՝ պահեստազորի զինվորականների հետ աշխատանքն իրականացվում է «բացարձակ ծրագրված», ինչը զինկոմիսարիատների եւ զորամասերի պաշտոնյաների ամենօրյա աշխատանքային պարտականությունների մաս է կազմում։

Նախարարը նաեւ ընդգծել է, որ հանրապետությունը պայմանագրային բանակ ստեղծելու կարիք չունի, քանի որ Բելառուսի բանակի 60 տոկոսը պայմանագրային զինծառայողներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ