News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը (ԵՄ) արգելել է Ռուսաստանից 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի առաջնային պոլիմերների եւ արտադրանքի ներմուծումը։ Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով ԵՄ ամսագրի փաստաթղթերին։

Եվրամիությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում հաջորդ տարվանից արգելել է առաջնային պոլիմերների եւ դրանցից պատրաստված արտադրանքի (պլաստմասա) ներկրումը` սալիկներ, թիթեղներ, թաղանթներ, ժապավեններ, խողովակներ եւ այլն, նշել է ԵՄ ամսագիրը։

ՄԱԿ Comtrade-ի տվյալներով՝ անցյալ տարի Ռուսաստանը Եվրոպա է առաքել 948 միլիոն դոլարի պլաստիկե արտադրանք։ Առաջին տեղում են պոլիմերները՝ 327 միլիոն դոլարի, երկրորդ տեղում՝ պլաստմասայից սալիկները, թիթեղները, թաղանթները եւ ժապավենները (109 միլիոն դոլարի): Սակայն 2022 թվականին մատակարարումները կրճատվել են, իսկ արդեն պատժամիջոցների նոր փաթեթի համաձայն՝ մատակարարումները ամբողջությամբ կդադարեն 2023 թվականի հունվարի 8-ից հետո։

Ազգային վարկանիշային գործակալության կառավարիչ Սերգեյ Գրիշունինի խոսքով՝ Ռուսաստանն ընդհանուր առմամբ արտահանում է 414 000 տոննա պլաստմասա, որից 60 տոկոսը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության երկրներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ