News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակչուհի 40-ամյա Անժելա Բաղդասարյանը օգնության կարիք ունի: 40-ամյա կինը կոնքազդրային հոդախախտ ունի եւ դժվար է կարողանում քայլել, վիրահատվել չի կարողանում, քանի որ շատ թանկ արժե վիրահատությունը:

«Ասել են, որ վիրահատությամբ կարելի է լուծել իմ առողջական խնդիրը, բայց չե  կարողանում վիրահատվել, քանի որ գումարի խնդիր ունենք: Վիրահատության գումարը ընդհանուր առմամբ կազմում է 2 միլիոն դրամ` մեկ ոտքի համար, որը մեզ համար շատ մեծ գումար է: Ես 14 տարեկան որդի ունեմ, մենակ եմ, առաջ ես էի աշխատում, բայց արդեն մի տարի է չեմ աշխատում, այլ եկամուտներ չունենք: Ծնողներս են կոմունալները վճարում, այլ եկամուտներ չունեմ»,-ասաց նա:

Կինը նշեց, որ մի անգամ համայնքապետարանից են օգնել 40 հազար դրամով, իրենք էլ մի մի կերպ են ապրում:

«Առաջ էլ շատ լավ չենք ապրել, բայց որ գոնե աշխատում էի, գնում էի հողամասերում տարբեր աշխատանքներ էի կատարում, լավից- վատից ապրում էինք: Հիմա փորձաքննության պետք է անցնեմ, որ թոշակի անցնեմ, բայց դեռ չեն կանչել»,-ասաց Անժելան:

Անժելայի հետ կապ կարող եք  հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 098 465204:

 

 

Տպել
Ամենաշատ