News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ես պահանջում եմ իմ թոռանը, 19 տարեկան իմ Վահեին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորած համարվող Վահե Թորոսյանը տատը՝ Սեդա Թորոսյանը:

«Ավելի քան 20 օր է անցել, ոչ մեկ չի հետաքրքրվում երեխու վիճակով, որ երեք տեղից վիրավոր երեխեն պառկած է։ Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 15-ին։ Դրանից հետո որևէ լուր չունենք։ 4-5 անգամ գնացել են Կապան, քանի օր մնացել, ոչ մեկ չի հետաքրքրվում: Ինչու չեն մտնում էդ գոտի: Մենք պահանջում ենք մեր երեխուն»,-ասաց զինծառայողի տատը:

«Այդ երեխան միայն իրենցը չէ, մերն էլ է։ Սուրեն Պապիկյան, հե՞շտ է այս ամենը»,-հավելեց ակցիայի մասնակից հարևանուհին։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումից հետո անհետ կորած արմավիրցի զինծառայողի՝ Վահե Թորոսյանի հայրը, տատը, նրանց հարազատներն ու ընկերներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ դժգոհելով պետական մարմնինների անգործությունից։ Նրանք պահանջում են, որ նախարարությունը կատարի անհրաժեշտ քայլերը, գործողությունները, անտառից դուրս բերի վիրավոր տղային։ Վահեի հարազատները  համոզված են՝ զինվորը ողջ է։

Նրա բողոքին միացել են ընկերները, հարազատները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆ
Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք…
Սահմանազատումը չգիտեմ, բայց ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից…
«Միասին» շարժումը  պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում
Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առաջնային և հրատապ խնդիր է դարձել Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում անցկացնելու իրավա-քաղաքական հիմքի ճշգրտումը...  
Ամենաշատ