News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Որոշ եվրոպական երկրներում, որոնք զենք են ուղարկել Կիեւ, սպառվում են պաշարները, եւ կարող են տարիներ պահանջվել, որպեսզի պաշտպանական կապալառուները լրացնեն պակասուրդը, գրում է Bloomberg-ը:

Աղբյուրների համաձայն՝ ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանական ընկերություններին կոչ են անում մեծացնել արտադրությունը` օգնելու իրենց՝ համալրել պաշարները։

Կիեւի դաշնակիցներն արդեն միլիարդավոր դոլարների զենք, զինամթերք եւ տեխնիկա են ուղարկել։ 

ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պաշտպանական ընկերություններն այժմ տեսնում են հակաօդային պաշտպանության համակարգերի եւ հակատանկային զենքերի պահանջարկի աճ, ի թիվս այլ սարքավորումների, եւ կառավարություններն ավելի ու ավելի են գիտակցում, որ Ուկրաինան, հավանաբար, ռազմական աջակցության կարիք կունենա առաջիկա տարիներին:

Բայց արտադրության արագ ընդլայնումը տասնամյակների սահմանափակ պատվերներից հետո հեշտ չի լինի: Քանի որ պատերազմը ձգձգվում է, Ուկրաինայի գործընկերները կարող են գայթակղվել կրճատել աջակցությունը, քանի որ նրանք անհանգստացած են իրենց անվտանգության կարիքների համար, ինչը կարող է հանգեցնել տարաձայնությունների։

Միեւնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներին ավելի շատ զենք է հարկավոր, որպեսզի ուժեղացնեն դաշինքի ներկայությունը նրա արեւելյան թեւում։ Պաշտպանության նախարարները կհանդիպեն այս շաբաթ Բրյուսելում՝ քննարկելու այս հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ