News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի Շիրազ քաղաքում սրբավայրի վրա ահաբեկչական հարձակման հետեւանքով առնվազն 40 մարդ է տուժել, հայտնում է Mehr-ը։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ երեք անհայտ գրոհայիններ հարձակվել են Շիրազում գտնվող Շահ-է-Չերախի (Լույսի Տիրակալի սրբավայր) դամբարանի վրա՝ սպանելով առնվազն 13 եւ վիրավորելով 40 մարդու։

Նրանցից երկուսը բերման են ենթարկվել, իսկ երրորդը դեռ ազատության մեջ է։ Անվտանգության ծառայությունների աղբյուրները հայտնել են, որ գրոհայինները թաքֆիրական-վահաբիական ահաբեկիչներ են, որոնք երկրում վերջին անկարգություններն օգտագործել են հարձակում իրականացնելու համար:

Ֆարսի փոխնահանգապետ Իսմայիլ Մոհեբիփուրը հայտնել է, որ զինված ահաբեկիչները կրակ են բացել երեկոյան աղոթքի ժամանակ, հաղորդում է Tasnim-ը:

Շահ-է-Չերախը տապանաքար եւ մզկիթ է Շիրազ քաղաքում, որտեղ գտնվում են Սայեդ Միր Ահմադի եւ նրա եղբոր՝ Սայիդ Միր Մոհամմադի, յոթերորդ իմամի որդիների եւ ութերորդ շիա իմամ Ռեզայի եղբայրների գերեզմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ