News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շիրազի ահաբեկչությունն անպատասխան չի մնա, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ Ռայիսին նշել է, որ ահաբեկիչները հերթական անգամ կատարել են հրեշավոր հանցագործություն, եւ Իսլամական հեղափոխության թշնամիների կատարած հանցագործությունների ցանկին եւս մեկն է ավելացել։

«Փորձը ցույց է տալիս, որ իսլամական Իրանի թշնամիները վրեժ են լուծում երկրի ժողովրդից եւ դիմում են ցանկացած միջոցի՝ երկրի առաջընթացին խոչընդոտելու համար՝ օգտագործելով բռնությունն ու ահաբեկչությունը»,- հավելել է Ռայիսին։ Նա ընդգծել է, որ այս վայրագությունն անպատասխան չի մնա, եւ ուժայիններն ու իրավապահ մարմինները կոշտ պատասխան կտան ահաբեկչության կազմակերպիչներին։

Չորեքշաբթի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել հարավարեւմտյան Շիրազ քաղաքի Ահմաս բին Մուսա սրբավայրում, որի հետեւանքով զոհվել է 15, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ