News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախբանկն ամփոփել է «Արևային նվերներ Mastercard-ով» ակցիայի արդյունքները: Հիշեցնենք, որ ակցիայի շրջանակներում 2022թ.-ի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ Բանկի Mastercard կամ Maestro քարտերով ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած և ամենաբարձր միավորներ կուտակած քարտապանները հաղթող են ճանաչվել և շահել հետևյալ նվերները.

  • 1-ին տեղ՝ Apple iPhone 13 Pro MAX 128GB
  • 2-րդ տեղ՝ Sony PlayStation 5
  • 3-րդ տեղ՝ Apple iPhone 13 128GB
  • 4-րդ տեղ՝ Apple Airpods 3
  • 5-րդ տեղ՝ Apple Airpods 3
  • 6-10-րդ տեղեր՝ ՀՀ-ում ընտանեկան երկօրյա հանգստի սերտիֆիկատ 4 անձի համար:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության բացմանը Բանկի ղեկավարությունը ողջույնի խոսքում բարձր գնահատականի է արժանացրել ակցիայի մասնակիցների և բոլոր հավատարիմ հաճախորդների՝ տարիներ շարունակ Բանկի նկատմամբ վստահություն ցուցաբերելու և ընկերության թիմի կողքին լինելու հանգամանքը: Նաև ընդգծվել է հաճախորդների ակտիվ ներգրավվածությունը անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումներում, որոնք ի վերջո նպաստում են Բանկ-հաճախորդ փոխշահավետ համագործակցությանը: Բանկը վստահեցրել է, որ առաջիկայում ընկերության թե հավատարիմ և թե նոր հաճախորդներին սպասվում են նոր հաճելի անակնկալներ ակցիաների և հատուկ առաջարկների տեսքով, նաև ժամանակակից թվային լուծումներով նախագծեր: 

Արցախբանկը  հետևողական է իր հեռանկարային զարգացման ծրագրին, այդ թվում քարտային պրոդուկտների գործիքակազմի ընդլայնմանը և արդիական թվային լուծումների ներդնմանը: 

Ակցիայի ամփոփումը տեղի է ունեցել Բանկի վերջերս վերաբացված Երևանի կենտրոնական մասնաճյուղում, որը շուրջ 21 տարի շարունակ բանկային ծառայություններ է մատուցում շուկայում: Վերանորոգումից հետո քաղաքացիները սպասարկվում են նորաոճ հարմարավետ սրահներում, որտեղ առկա է հերթերի կառավարման համակարգ և գերարագ Wi-Fi ինտերնետ:

Մայրաքաղաքի Կիևյան 3 հասցեում գտնվող Երևանի կենտրոնական մասնաճյուղը, ինչպես և Բանկի մյուս մասնաճյուղերը, պատրաստ են սպասարկելու հաճախորդներին երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:30 - 17:00: Հաճախորդներին հասանելի է Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթը, մասնավորապես բանկային հաշիվների բացում և վարում, ավանդների ներգրավում, փոխանցումների իրականացում, վճարային քարտերի թողարկում և սպասարկում, ինչպես նաև նոր՝ ավելի գրավիչ, մրցունակ և հարմարավետ պայմաններով անհատական և բիզնես վարկերի տրամադրում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ