News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Արմավիրի որոշ խաղողագործներ են վերացնում են իրենց խաղողի այգիները մթերման ցածր գնի հետեւանքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործ Աղաս Պետրոսյանը, որը սկսել է վերացնել իր 2․5 հեկտար ունեցող այգին։

«Մենք միշտ խաղողի մթերումն արել ենք 150 դրամով։ Այս տարի այն ամենը, ինչ կապված է խաղողի մշակման հետ, թանկացում, ու այս ամենին զուգահեռ մթերման գինն էլ դարձավ 110 դրամ։ Հիմա ծախսերս կրկնակի են դարձել, վարկիս գումարն էլ չեմ կարողանում տալ։ Արդեն երկու տարի է՝ այս նույն խնդիրն է։ Եթե խաղողի մթերման գինը նույնը մնար, վարկս վաղուց փակված կլիներ։ Ես եւ էլի մի քանի խաղողագործներ վերացնում ենք մեր խաղողի այգիները, որովհետեւ այլեւս պահելու իմաստ չկա։ Գոնե մովերը որպես վառելիք կօգտագործեմ ձմռանը»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ