News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «ավելի նպատակաուղղված պատժամիջոցներ» կընդունի իրանցի պաշտոնյաների դեմ։

«Մենք պնդում ենք, որ պատժամիջոցները հասցեական լինեն, հատկապես ԻՀՊԿ-ի եւ այն անձանց դեմ, որոնք վարչակարգից են»,- ասել է Մակրոնը France Inter ռադիոյի հարցազրույցում։ Հարցին, թե արդյոք նա կաջակցի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն, Մակրոնը պատասխանել է, որ հարցը պետք է դիտարկել իրադարձությունների զարգացման ֆոնին։

Մակրոնը նաեւ նշել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ նոր կառույց կպահանջվի։

Նա նշել է, որ չի հավատում, որ ինչ-որ նոր առաջարկներ կարող են օգնել առաջիկայում վերածնելու միջուկային գործարքն Իրանի հետ։ Հարցին, թե արդյոք հնարավոր համարում է Թեհրանի հետ բանակցությունների վերսկսումը միջուկային գործարքի վերաբերյալ, Մակրոնն ասել է. «Ես, միեւնույն է, շատ զգույշ եմ լինելու։ Չեմ կարծում, թե կլինեն նոր առաջարկներ, որոնք կարելի է անել հենց հիմա [միջուկային գործարքը փրկելու համար]»։

Նրա խոսքով՝ ընթացիկ քաղաքական իրավիճակն Իրանում «խիստ փոխել է իրավիճակն» ու «թուլացրել» այդ երկրի հետ համաձայնության հասնելու հավանականությունը։

Բայց եւ այնպես, նա նշել է, որ հույս ունի տարածաշրջանային տերությունների, ներառյալ Իրանը, միջազգային հանդիպում գումարել տարեվերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ