News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը աշխարհի ֆուտբոլասեր հանրության զարկերակն ավելի արագ է բաբախելու։ Ամենատարբեր տարիքի ու հետարքրությունների տեր մարդիկ  ողջ ընտանիքով կամ ընկերական ջերմ խմբերով հավաքվելու են մեկ հարկի տակ և իրենց ուշադրությունն ուղղելու են մեծ ու փոքր էկրաններին:

Հաշված օրեր են մնացել տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձությանը, որի Առաջին ալիքով հեռարձակման հովանավորն է Ինեկոբանկը։

«Ֆուտբոլն այն ֆենոմենալ երևույթներից է, որն ի զորու է մեկ նպատակի շուրջ և միևնույն էկրանի առջև համախմբելու ողջ ընտանիքին՝ պարգևելով ամենաիրական էմոցիաները։ Ինեկոբանկը, մշտապես արժևորելով ընտանքիքի հետ անցկացրած թանկարժեք ժամանակը, չէր կարող անմասն մնալ ամենամիավորող և վառ ֆուտբոլային իրադարձությունից։ Դե իսկ մեր ամենաակտիվ ու ֆուտբոլասեր հաճախորդներին սպասվում են նոր էմոցիաներ և մեծ անակնկալներ»,-նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լեւոն Ռուբինյանը։

Առաջիկա շաբաթների ընթացքում Ինեկոբանկն իր հաճախորդների համար ապահովելու է էմոցիաներ կյանքում այնպես, ինչպես ֆուտբոլում: Ինեկոբանկի Visa քարտապաններն, ովքեր ֆուտբոլային թեժ օրերին ակտիվորեն կիրականացնեն անկանխիկ գործարքներ, կմասնակցեն մեծ խաղարկությանը՝ ստանալով հնարավորություն շահելու ֆուտբոլային թեմատիկ նվերների հավաքածուներ և դիտելու ամենաէմոցիոնալ հանդիպումները՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը, Ինեկոբանկի թիմի, գործընկերների և հատուկ հրավիրված հյուրերի հետ միասին  մեծ էկրանից Downtown-ում։

Ֆուտբոլային մեծ ալիքին միանալու և մանրամասներին ծանոթանալու համար  հետևեք Ինեկոբանկի հաղորդակցության պաշտոնական ուղիներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ