News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում եւ Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի օդային գործողությունը հաջող է անցել։

«Օդային գործողությանը մասնակցել են մոտ 70 մարտական ​​եւ օժանդակ ինքնաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր։ Գործողության ընթացքում հաջողությամբ ոչնչացվել է 89 թիրախ՝ բաղկացած ապաստարաններից, բունկերներից, քարանձավներից, թունելներից, զինամթերքի պահեստներից, ահաբեկիչների այսպես կոչված շտաբներից եւ ուսումնական ճամբարներից, որոնք սպառնում են մեր երկրին, ազգին եւ Սիրիայի ու Իրաքի հյուսիսում սահմանների անվտանգությանը։ Գործողության ընթացքում առավոտյան 04։00-ին ես հանդիպել եմ Հուլուսի փաշայի հետ (պաշտպանության նախարար Հուլուսի Աքար) ։ Այսպիսով մենք գիշերն ավարտել ենք հաջողված գործողությամբ», - լրագրողներին ասել է Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում օդային գործողության ընթացքում 89 թիրախի ոչնչացման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ