News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ինքնապաշտպանական ուժերի էսմինեցից SM-3 հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին։

 «Սա ծովային ինքնապաշտպանության ուժերի նավից SM-3 Block2A հրթիռի առաջին արձակումն է, որը համատեղ մշակվել է Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների կողմից եւ նախատեսված է բալիստիկ հրթիռների խոցման համար։ Ձեռք բերված հաջողությունը թույլ է տալիս ասել, որ մեր երկիրը բալիստիկ հրթիռներ խոցելու հարցում, առաջընթաց է գրանցել»,- ասված է ծովային ինքնապաշտպանության ուժերի շտաբի հայտարարության մեջ։

Արձակումներն իրականացվել են Տոկիոյի ժամանակով նոյեմբերի 16-ին «Մայա» էսմինեցից եւ նոյեմբերի 19-ին  «Հագուրո» էսմինեցից։ Զորավարժություններն անցկացվել են  Հավայան կղզիների տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ