News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարշավան խոշոր զենքի գործարքներ է կնքում Հարավային Կորեայի հետ՝ մայրցամաքային Եվրոպայում գերիշխանություն հաստատելու համար, գրում է Politico-ն։

«Լեհաստանը դարձել է մեր ամենակարեւոր գործընկերը մայրցամաքային Եվրոպայում,- ասել է Եվրոպայում ԱՄՆ բանակի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով այն որոշիչ դերը, որ Լեհաստանը խաղացել է Ուկրաինային աջակցելու եւ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու գործում:

Միաժամանակ Գերմանիան, որն ավանդաբար Ամերիկայի հիմնական դաշնակիցն է տարածաշրջանում, մնում է որպես լոգիստիկ հանգույց։ Բեռլինի անվերջ բանավեճերը, թե ինչպես վերակենդանացնել իր բանակը եւ ռազմավարական մշակույթի բացակայությունը, խոչընդոտում են նրա արդյունավետությունը՝ որպես գործընկեր, ասում է պաշտոնյան:

Միաժամանակ Լեհաստանն արդեն զգալի ներդրումներ է կատարում։

Վարշավան հայտարարել է, որ իր նպատակային պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2,4 տոկոսից կհասցնի 5 տոկոսի: Միեւնույն ժամանակ, Գերմանիան, որն անցյալ տարի պաշտպանության վրա ծախսել է ՀՆԱ-ի մոտ 1,5 տոկոսը, քննարկում է, թե արդյոք կարող է պահպանել ՆԱՏՕ-ի 2 տոկոսի նշաձողը այս տարվա սկզբին հաստատված 100 միլիարդ դոլարի պաշտպանական ներդրումային հիմնադրամը սպառելուց հետո:

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հուլիսին խոստացել էր, որ իր երկիրը կունենա «Եվրոպայի ամենահզոր ցամաքային ուժերը»։

Լեհաստանն արդեն ավելի շատ տանկեր եւ հաուբիցներ ունի, քան Գերմանիան, եւ պատրաստվում է ունենալ շատ ավելի մեծ բանակ, որը մինչեւ 2035 թվականը կունենա 300 000 զինվոր՝ Գերմանիայի ներկայիս 170 000-ի համեմատ:

Այսօր Լեհաստանի զինված ուժերը կազմում են մոտ 150 000 մարդ, որից 30 000-ը 2017 թվականին ստեղծված նոր տարածքային պաշտպանության ուժերի կազմում են։ Սրանք հանգստյան օրերի զինվորներ են, որոնք 16 օրյա ուսուցում են անցնում, իսկ հետո՝ վերապատրաստման դասընթացներ:

Ի տարբերություն Գերմանիայի, որը պայքարում է նոր կադրեր ներգրավելու համար, Լեհաստանի հավաքագրման արշավը ուշադրության է արժանանում:

Սակայն, արդյոք Լեհաստանի ռազմական հզորությունը կվերածվի քաղաքական ազդեցության Եվրոպայում, այլ հարց է: Առայժմ դա տեղի չի ունեցել, հիմնականում այն պատճառով, որ ԵՄ-ում գերիշխող կենտրոնամետ ուժերը չեն վստահում Լեհաստանի կառավարությանը, որը վերահսկվում է ազգայնական «Օրենք եւ արդարություն» կուսակցության կողմից:

Վարշավայի եւ Բրյուսելի միջեւ շարունակվող քաշքշուկը, որը ԵՄ-ն համարում է ժողովրդավարական նորմերի եւ օրենքի գերակայության անտեսում, վնաս է հասցրել երկրի հեղինակությանը բլոկում:

Սակայն միակ բանը, ինչի շուրջ Լեհաստանի քաղաքական կուսակցությունները կարող են պայմանավորվել, դա զինված ուժերի ուժեղացման անհրաժեշտությունն է։ Թեեւ Ռուսաստանի հետ կապված մտահոգությունները խթանել են այս մղումը, Վարշավային նաեւ մտահոգում է Վաշինգտոնի վստահելիությունը: Սակայն, ի տարբերություն ԵՄ մնացած երկրների մեծ մասի, նրանց մտահոգությունն այն չէ, որ Դոնալդ Թրամփը կվերադառնա որպես նախագահ, այլ այն, որ նա չի վերադառնա:

Չնայած Ուկրաինային օգնելու հարցում ԱՄՆ-ի եւ Լեհաստանի զինվորականների միջեւ համագործակցության խորացմանը՝ Լեհաստանի ներկայիս ղեկավարությունը դեռեւս չի վստահում նախագահ Ջո Բայդենին, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ երկրի իշխանությունը «տոտալիտար» էր անվանել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ