News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանն ազատվել է պաշտոնից եւ այլ աշխատանքի անցել առողջապահության նախարարությունում: Փորձեցինք Կարապետյանից ճշտել, թե նախարարությունում ինչ պաշտոն է զբաղեցնում, նա չպատասխանեց․ «Ձեր բոլոր հարցերն ուղղեք նախարարությանը»: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանին հարցրինք, թե ով է նշանակվել «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար, եւ երբ տեղի կունենա տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։ «Հարցերը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը:  

Մենք մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ Հարություն Դավթյանին: Առաջիկայում կկայանա մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար: Մեզ հասած լուրերով՝ ՔՊ-ի Սեւանի տարածքային կառույցի նախագահ Արթուր Լալազարյանը ջանում է քրոջը, ով տվյալ կենտրոնում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ, կենտրոնի տնօրեն կարգել:

Ի դեպ, Սեւանում խոսում են, որ մյուս քրոջն էլ՝ Գայանե Լալազարյանին, վերջերս աշխատանքի է ընդունել մարզպետարանի կրթության վարչությունում՝ որպես Սեւանի տարածքի պատասխանատու։  Կապ հաստատեցինք «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Դավթյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթին։

«Ես չեմ կարող ասել, թե դա երբ կհայտարարվի, ճշտեք նախարարության հետ, իսկ մրցույթին, իհարկե, մասնակցելու եմ»: «Սեւան» կենտրոնի հաշվապահը ե՞ւս կմասնակցի մրցույթին։ «Ես առաջին անգամ եմ լսում այն, ինչն ասացիք: Ես հանրապետական ԲԿ-ից եմ եկել, դեռ նոր ծանոթանում եմ անձնակազմի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ