News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի շարֆը զայրացրել է Ռումինիային եւ Հունգարիային եւ ծիծաղեցրել Խորվաթիային։ Հունաստանի հետ ֆուտբոլային խաղին Օրբանը հայտնվել է շարֆով, որի վրա պատկերված է մինչեւ 1920 թվականը սահմաններով «Մեծ Հունգարիայի» քարտեզը, որում ներառված են տարածքներ, որոնք այժմ Ռումինիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Սերբիայի, Ավստրիայի եւ Ուկրաինայի մաս են կազմում:

Երկրի ԱԳՆ-ն «վճռական անհամաձայնություն» է հայտնել Բուխարեստում Հունգարիայի դեսպանին։ Ռումինիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ «ռեւիզիոնիզմի բոլոր ձեւերն անընդունելի են, քանի որ դրանք հակասում են իրականությանը»։

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն Facebook-ի իր էջում գրել է, որ գերատեսչությունը Կիեւում Հունգարիայի դեսպանին կանչելու է Օրբանի շարֆի պատճառով: Նա հավելել է, որ «ռեվիզիոնիզմի քարոզչությունը չի նպաստում հունգարա-ուկրաինական հարաբերությունների զարգացմանը եւ չի համապատասխանում եվրոպական քաղաքականության սկզբունքներին»։

Սակայն Խովարթիայի նախագահ Զորան Միլովիչին Օրբանի շարֆ ծիծաղեցրել է։ «Ինձ միայն ծիծաղեցնում է դա։ Հարեւան երկրների շարքում Հունգարիան նախկինի պես լավագույնն է»,-ասել է Միլանովիչը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ