News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այո, «Հայաստան» խմբակցությունում կարող են լինել պատգամավորներ, որոնք իրենց անձնական կամ այլ նկատառումներից ելնելով կարող են որոշում կայացնել եւ վայր դնել մանդատը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Պատգամավորը անուններ չնշեց։ 

Նա պարզաբանեց, որ «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները վայր դնելու որոշում չի կայացրել, որոշում կա Ազգային ժողովում աշխատանքներն ընդլայնելու մասին:

Խամոյանը նաեւ վստահեցրեց, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս չի եկել «Հայաստան» դաշինքից։

Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունն առողջ օրգանիզմ է, թեեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի չափանիշներով այնտեղ պետք է ուսապարկեր լինեին եւ առաջնորդվեին այդ սկզբունքով։ «Մեր խմբակցությունն այդպիսին չէ։ Այո, մեր խմբակցությունում բուռն քննարկումներ են լինում, տարբեր կարծիքներ են հնչում, մարդիկ ազատ կարող են իրենց տեսակետներն արտահայտել, եւ որեւէ մեկը կաշկանդված չէ սեփական դիրքորոշումն արտահայտելու հարցում»,-նշեց պատգամավորը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ