News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն Արցախի Հանրապետություն երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ-ի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։

ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումների առանցքը եւ շեշտադրումն է եղել ՀՅԴ համահայկական կառույցի ողջ ներուժի ներդրումն ի սպաս Արցախի։ Արտաքին ճակատի ուղղությամբ տարվող աշխատանքներում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ընդգծել է Արցախի ինքնորոշման իրավունքի շեշտադրումը։ Տեր-Խաչատուրյանը հստակ նշել է՝ Հ․Յ․ Դաշնակցության նպատակն է՝ գործադրել ամեն ինչ, մոռացության չմատնելու Արցախի հարցը եւ վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Իսկ ՀՀ-ի հետ որեւէ համաձայնություն  կնքման պարագայում, անհրաժեշտ է Արցախի կարգավիճակը միջազգային օրակարգում պահելու խնդրի շեշտադրումը: Արցախի հարցը մնում է այժմեական է եւ լուծման կարոտ։ Պետք է բացառել ուժի կիրառումը եւ վերակենդանացնել բոլոր այն ձեւաչափերը, որոնք կնպաստեն հարցի լուծմանը։

Հստակ է նաեւ ներքին ճակատում ՀՅԴ դիրքորոշումը։ Արցախի շահերի պաշտպանության համար պետք է լինի համահայկական համախմբվածություն։ Արցախի ժողովուրդը հոկտեմբերի 30-ի հանրահավաքով արտահայտել է իր կամքը, սակայն իշխանություններն էլ պետք է պնդեն, որ ամեն գնով բացառելու են Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը եւ աշխատելու են վերականգնել ներազգային միասնությունը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ողջունել է Ռուբեն Վարդանյանի պետնախարարի՝ պաշտոնում նշանակվելը եւ հույս ունել, որ նոր մոտեցումներով եւ ուժերի համախմբմամբ կարելի կլինի լծվել նաեւ ներքին ճակատի խնդիրները լուծելուն։ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ ոչ միայն ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեությունն է իր աշխույժ մասնակցությունը բերում Արցախի քաղաքական կյանքին: ՀՅԴ աշխարհասփյուռ շրջանները որդեգրել են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ ազատամարտիկների ընտանիքների օժանդակության մի շարք ծրագրեր:  ՀՕՄ-ի միջոցով ՀՅԴ մեծ ընտանիքն իր օժանդակությունն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին, հաստատվել է «Արեւային Արցախ»  ծրագիրը, որի շնորհիվ  ՀՕՄ-ի միոցներով արեւային ջրատաքացուցիչներ է տեղադրվում գյուղական համայնքներում: ՀՕՄ-ը շարունակում է իր մանկապարտեզների ցանցի հովանավորությունը: Արցախում այժմ գործում են նաեւ ՀՄԸՄ-ի սկաուտական կառույց եւ Համազգային Մշակութային Միության գրասենյակ:

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՅԴ Արցախի ու համահայկական կառույցի դերն ու ներդրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ