News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Խոտային ջրիմուռները նպաստում են ափի կայունությանը եւ պաշտպանում այն ալիքներից ու փոթորիկներից: Այս մասին հայտնում է Գեթեբորգի համալսարանի մամուլի ծառայությունը։

Ափամերձ հատվածի էրոզիան համաշխարհային խնդիր է: Փոթորիկները կարող են լվանալ ավազոտ ափը եւ փոխել հողի ձեւը, եւ դրա դեմ պայքարելու համար մարդիկ արհեստական կերպով ավազ են լցնում եւ պաշտպանիչ կառույցներ կառուցում: Ըստ գիտնականների՝ այդ նպատակների համար կարելի է նաեւ բնական մեթոդներ օգտագործվել։

«Մենք պարզել ենք, որ ափերի երկայնքով ստորջրյա խոտածածկ տարածքները էրոզիան մեղմելու արժեքավոր միջոց են»,- բացատրում է նոր հետազոտության հեղինակներից Էդուարդո Ինֆանտեսը:

Սա պարզվել է փորձի ժամանակ։ Հողի նմուշը՝ ծովախոտերով եւ առանց դրանց, տեղադրվել է մեծ ծովային սիմուլյատորի մեջ, որը կարող է ալիքներ առաջացնել: Պարզվել է, որ ջրիմուռներով ավազային հողը 70 տոկոսով ավելի քիչ է էրոզիայի ենթարկվում։ Տիղմոտ հողի վրա ծովախոտի ազդեցությունը նվազագույն է, սակայն այն սովորաբար կենտրոնանում է ֆյորդի տարածքում, որն ապահովում է բնական պաշտպանություն ալիքներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ