News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեկ համացանցում տարածվել էր քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի տեսանյութը, որում նա հայտարարեց 2023 թ. փետրվարին Երևանում լրագրողական վարպետության հատուկ դասընթացների շարք անցկացնելու մասին։

Հիշեցնենք, որ Սողոմոնյանը 2018–ից ի վեր դասախոսում է ՌԴ-ի հեղինակավոր ԲՈՒՀ-երում, իսկ 2019թ․՝ նաև ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։

Մենք կապ հաստատեցինք Սողոմոնյանի հետ և փորձեցինք մանրամասներ պարզել կայանալիք դասընթացների վերաբերյալ։ Սողոմոնյանը տեղեկացրեց, որ դասընթացները կանցնեն 2023թ. փետրվարի 20-ից մարտի 10-ը, երեկոյան ժամերին։ Դասընթացներին բացի Վիկտոր Սողոմոնյանից, որը ներկայացնելու է հիմնական նյութը, որպես դասախոսներ հանդես կգան տարբեր հրավիրյալ մասնագետներ՝ հայտնի լրագրողներ, գիտնականներ, հիմնականում՝ Հայաստանից և ՌԴ-ից։

«Փորձելու ենք այդ երկու շաբաթների ընթացքում ունկնդիրներին ներկայացնել ամենաարդի գիտելիքները ժամանակակից լրագրության մասին։ Ընդ որում, խոսքը տարբեր գիտությունների՝ սոցիոլոգիայի, փիլիսոփայության, լեզվաբանության, մաթեմատիկայի, մարդաբանության, կինոարվեստի և այլ գիտությունների համակցման տիրույթում գտնվող գիտելիքների մասին է։ Կարծում եմ՝ մեր ուսանողներին շատ հետաքրքիր կլինի։ Բացի այդ, մատչելի ձևով ներկայացնելու ենք տարբեր երկրներում կատարված ամենաթարմ գիտական ուսումնասիրությունները, որոնք առնչվում են հրապարակային դաշտի վերափոխումներին և արդի լրագրության ձևերին ու տեսակներին։ Այս մասը շատ կարևոր եմ համարում, որովհետև, ցավոք, վերջին տարիներին Հայաստանում աննշան քանակի գիտական գրականություն է թարգմանվել հայերեն, իսկ օտար լեզուներով բոլորը չէ, որ կարող են բարդ գիտական տեքստեր ընկալել։ Մտահոգություն ունեմ, որ մեր ապագա լրագրողների մեծ մասը ոչ միայն ծանոթ չէ այդ աշխատությունների բովանդակությանը, այլև նույնիսկ չի լսել դրանց գոյության մասին։ Սա լրջագույն բացթողում է, որ լրացման կարիք ունի»,– ասաց նա։

Սողոմոնյանը տեղեկացրեց նաև, որ հայտերը ստանալուց և ամփոփելուց հետո դեկտեմբերի 14-ից կսկսվի հարցազրույցների փուլը, որի ընթացքում կընտրվեն առաջին դասընթացների մասնակից-ունկնդիրները։ «Ցավոք, հիմա տեխնիկական պատճառներով կարող եմ կազմակերպել դասընթացն առավելագույնը 40 ունկնդրի համար, երկու հոսքով։ Հետագայում կփորձեմ ընդլայնել հնարավորությունները և ավելի շատ ունկնդիր ընդունել։ Կարելի էր, իհարկե, ավելի երկար պատրաստվել նյութական առումով և սկսել գալիք աշնանը՝ ավելի լայն ծավալով, բայց ժամանակը չի սպասում։ Համարեցի, որ կարելի է սկսել հիմա, հասկանալ պահանջարկը, հետաքրքրությունները և շարունակել՝ ճշգրտելով աշխատանքի ուղղությունը՝ բառիս տարբեր իմաստներով»։

Թե կոնկրետ որ վայրում կանցնեն դասընթացները Սողոմոնյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել՝ ասելով, որ կազմակերպչական հարցերը լուծման ընթացքում են։ Հիշեցնենք, որ Սողոմոնյանի հատուկ դասընթացներին մասնակցելու դիմում-հայտերն ընդունվում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 13-ը ներառյալ՝ հետևյալ հղումով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ