News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի բուֆետի վերազինումը շարունակվում է.  Օրերս այս «սուրբ առաքելության» համար նոր պայմանագրեր են կնքվել, գրում է 168.am-ը:

Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի համար 5 միլիոն 15 հազար դրամ արժողությամբ պայմանագրով  «Վալենսիա ՀՁ» ՍՊԸ-ից ձեռք է բերել սառնարաններ: Դարձյալ նույն օրը, նույն ընկերության հետ 8 միլիոն 510 հազար դրամ գնահատված մեկ այլ պայմանագրով՝ ստացել է սննդի համար էլեկտրական կենցաղային տեխնիկա, այդ թվում՝ սալօջախներ, սթեյքի սարք, վառարան, սպասք լվացող մեքենա, մսաղաց, բանջարեղեն կտրող սարք:

Ազգային ժողովը Ճաշարաններում օգտագործվող սարքեր է ձեռք  բերել նաև «Եվրոշին» ՍՊԸ-ից. պայմանագրի գինը՝ 4 միլիոն 474 հազար դրամ:

Բուֆետի օդափոխման սարքերի տեղադրման աշխատանքների համար կնքված պայմանագրի գինը պետությանն արժեցել է 5 միլիոն 370 հազար դրամ.  պայմանագիրն Ազգային ժողովը կնքել է «Եվրովենտ» ՍՊԸ-ի հետ:

Հիշեցնենք՝ դեռ ընթացիկ ամսվա սկզբին՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովը Ա/Ձ Մանուկ Գալստյանի հետ պայմանագիր էր կնքել՝ 5 միլիոն դրամ գումարով ձեռք բերելով ԱԺ ճաշարանի ճաշասեղաններ (աթոռներ):

Ուշագրավ է, որ բոլոր պայմանագրերը կնքվել են ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ