News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Էստոնիայի ԱԳՆ ղեկավարները պարտավորվել են օգնել Ուկրաինային՝ պատրաստվելու ձմռանը եւ վերականգնելու նրա էներգետիկ ենթակառուցվածքը։ Այս մասին նշվել է  եվրոպական յոթ երկրների եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Կիեւում կայացած հանդիպման արդյունքներով։

«Մենք կշարունակենք համատեղ աշխատել քաղաքական եւ գործնական աջակցության ցուցաբերման ուղղությամբ՝ ապահովելու համար իր անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ուկրաինայի կարողությունը»,- նշվել է փաստաթղթում։

«Ռուսաստանը պետք է դադարեցնի ագրեսիան եւ դուրս բերի զորքերն Ուկրաինայի ամբողջ տարածքից»,- ասել են ԱԳՆ-ների ղեկավարները։ Նրանք ընդգծել են, որ իրենց երկրները երբեք չեն ընդունի ուկրաինական տարածքների, ներառյալ Ղրիմի, անեքսիայի անօրինական փորձը, եւ հաստատել են Ղրիմի ապաօկուպացմանը հասնելուն ուղղված գործունեության համատեղ ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ