News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն իր հիմնական ոլորտներին աջակցության հրատապ ծրագրեր է մշակում այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ նոր սուբսիդիաները կարող են ապագայում ոչնչացնել եվրոպական բիզնեսը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, հայտնում է Politico-ն։

Նրա խոսքով՝ ինքը «սերտորեն համագործակցում է» Բրյուսելի պաշտոնյաների եւ Փարիզում դաշնակիցների հետ՝ մշակելու միջոցառումներ, որոնք կարող են պահանջ ներառել, որ եվրոպական արտադրողներն օգտագործեն տեղական արտադրանքը կամ տեխնոլոգիաները, որպեսզի նրանք կարողանան հավակնել ԵՄ կառավարության սուբսիդիաներին:

Սա կլիներ վիճելի միջոց, որը հակասում է ազատ առեւտրի ավանդական կանոններին: Բայց նման կտրուկ միջամտությունն ավելի ու ավելի է անհրաժեշտ Բեռլինում, Փարիզում եւ Բրյուսելում, որպեսզի խուսափեն արժեքավոր ներդրումների զանգվածային արտահոսքից Եվրոպայից դեպի ԱՄՆ՝ Ջո Բայդենի հարկային եւ սուբսիդավորման բարեփոխումների ու Եվրոպայում էներգիայի բարձր գների հետեւանքով:

Հաբեկն ասել է, որ «շաբաթներ» են մնացել, մինչեւ այն ժամանակը, երբ շատ ուշ կլինի արձագանքելու համար ԱՄՆ-ի գնաճի նվազեցման ակտի մարտահրավերին, որը ճանապարհ է հարթում ամերիկյան կանաչ բիզնեսի համար 369 միլիարդ դոլարի սուբսիդիաների եւ հարկային վարկերի համար:

«Շուկայում շատ բաղադրիչներ կան, եւ դրանք արագորեն միավորվում են արձագանքման պլանի մեջ, Եվրոպայի ապագա արդյունաբերական պլանի մեջ»,- ասել է Հաբեկը Բեռլինում արդյունաբերական համաժողովում:

Նա նշել է, որ Եվրոպան կարող է ստիպված լինել այսպես կոչված «տեղական բովանդակության» պահանջներ դնել, մի հայեցակարգ, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անվանել է «Գնիր եվրոպականը»։

Նման պահանջները արտադրողներին պարտավորեցնում են օգտագործել որոշակի քանակությամբ ապրանքներ, տեխնոլոգիաներ կամ սեփական արտադրության հումք, որպեսզի իրավունք ունենան ստանալ առեւտրային արտոնություններ, ինչպիսիք են սուբսիդիաները:

Սակայն Հաբեկն ընդգծել է, որ ԵՄ-ի նման միջոցները պետք է համապատասխանեն Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ «Ես չեմ թաքցնի, որ ԱՀԿ-ի հետ համատեղելի «տեղական բովանդակությունը» կարող է նաեւ գնաճի նվազեցման մասին օրենքին ԵՄ պատասխանի մաս լինել»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։

Նախարարի մեկնաբանություններն ընդգծում են, թե ինչպես է Գերմանիայի դիրքորոշումը տեղաշարժվում Ֆրանսիայի կողմը՝ աջակցելով այնպիսի միջոցների, ինչպիսին է «Գնիր եվրոպականը», երբ խոսքը վերաբերում է էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, օրինակ մարտկոցների կամ ջրածնի մեջ նոր ներդրումներ ներգրավելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ