News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել են Հրազդան քաղաքի մի շարք փողոցներ։ Մասնավորապես, շինաշխատանքներ են կատարվել Հրազդանի Տիգրան Մեծի փողոցում՝ 290 գծամետր երկարությամբ, քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային փողոցներում՝ 3384 գծամետր ընդհանուր երկարությամբ, ինչպես նաև Հարավային թաղամասի Նոյեմբերյան և Մյասնիկյան փողոցներում՝ 1069 գծամետր։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Շինաշխատանքները կատարել է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և հիմնադրամի այլ ներկայացուցիչներ այցելել են Հրազդան և ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Հրազդանի բնակիչ Սասուն Մկրտչյանը նշում է, որ շինաշխատանքներից գոհ են։ Հրազդանի շատ փողոցներ, որ խիստ անբարեկարգ վիճակում էին, վերջապես ասֆալտապատվել են, իրենք էլ ազատվել են ցեխուջրից։ Խորհրդային տարիներից այդտեղ ճանապարհաշինական տեխնիկա չէին տեսել։ Կատարված աշխատանքների համար շնորհակալ են թե՛ շինարարից, թե՛ կառավարությունից։

Հրազդանցիները նկատում են, որ հիմնանորոգված փողոցները սոցիալական և տնտեսական դրական ազդեցություն են թողնում, բացի այդ, քաղաքին գեղեցիկ ու ժամանակակից տեսք են հաղորդում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ