News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարները նախազգուշացրել են համաշխարհային տնտեսության վրա ապագլոբալացման բացասական ազդեցության մասին՝ հանդես գալով մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման խելամիտ քայլերով, հայտնում է Reuters-ը։

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան ասել է, որ գլոբալացումը կանգնած է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր ամենամեծ մարտահրավերի առաջ՝ COVID-19 համավարակից եւ Ուկրաինայի պատերազմից հետո։ «Բայց երեխային մի թափեք լոգանքի ջրի հետ»,- ասել է նա: «Մի՛ փակեք առեւտուրը, որը մեզ բոլորիս ավելի լավն է դարձնում»։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան սատարել է այս տեսակետը՝ նշելով ԱՀԿ-ի գնահատականը, համաձայն որի համաշխարհային տնտեսությունը երկու առեւտրային բլոկի բաժանելը երկարաժամկետ հեռանկարում կկրճատի համաշխարհային համախառն ներքին արդյունքը 5 տոկոսով: «Առեւտրից հրաժարվելը եւ պրոտեկցիոնիզմը կբարդացնի, ոչ թե կհեշտացնի այն խնդիրների լուծումը, որոնք մենք այժմ ունենք»,- ասել է Օկոնջո-Իվեալան: «Պրոտեկցիոնիզմը, անջատումը, մասնատումը շատ ավերիչ են եւ շատ թանկ կնստեն»:

Ե՛վ Օկոնջո-Իվեալան, եւ՛ Գեորգիեւան հայտարարել են, որ ապագլոբալացման ու մասնատման ազդեցությունը ամենից շատ կհարվածի զարգացող երկրներին եւ շուկաներին: ԱՀԿ ղեկավարի խոսքով, այդ երկրներում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վրա ազդեցությունը կարտահայտվի երկնիշ թվերով։

Օկոնջո-Իվեալան կոչ է արել խելամիտ քայլեր ձեռնարկել արտադրությունը ապակենտրոնացնելու համար եւ զգուշացրել է, որ չի կարելի «բարեկամներին ներգրավելու»չափազանց մեծ հույս ունենալ։ «Ո՞վ է բարեկամը: Այսօր բարեկամ է, վաղը կարող է շատ անբարեկամասեր դառնալ»,- ասել է նա:

Գեորգիեւան նշել է, որ տնտեսական աճը դանդաղում է ԱՄՆ-ում եւ Չինաստանում՝ աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններում։ Նա ասել է, որ տվյալները վկայում են հաջորդ տարի համաշխարհային աճի նույնիսկ ավելի ցածր մակարդակի մասին, քան ԱՄՀ-ի հոկտեմբերի կեսերի 2,7 տոկոս կանխատեսումն է:

«Բիզնեսի եւ սպառողների տրամադրությունները վկայում են այս տարվա չորրորդ եռամսյակում ակտիվության թուլացման եւ 2023 թվականին նույն ուղղությամբ շարունակելու մասին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ 2023 թվականին համաշխարհային տնտեսության մոտ մեկ երրորդը եւ Եվրամիության տնտեսության մոտ կեսը կընկնեն ռեցեսիայի մեջ։ Նա հավելել է, որ այժմ կանխատեսվում է, որ գնաճն ավելի երկար կպահպանվի, թեեւ հաջորդ տարի այն կարող է աստիճանաբար նվազել մինչեւ 6,5 տոկոս։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ