News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանի բացման նպատակով տեխնիկական հարցերի քննարկումները շարունակվելու են, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ արձագանքելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ արդյունք է տվել երկու երկրների պատվիրակությունների վերջին հանդիպումը։ Գերատեսչությունից, սակայն, չեն հստակեցնում՝ երբ, որտեղ և ինչ ձևաչափով է նախատեսվում հաջորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Ազզատություն» ռադիոկայանը:

«Պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր են քննարկվել։ Քննարկումները շարունակվելու են», - ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հայ-թուրքական տեխնիկական պատվիրակություններն այս ամսվա սկզբին են հանդիպել: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում։

«Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա», - ասել է նա:

Որ սահմանին հանդիպել են երկու երկրների ներկայացուցիչները, ո՛չ պաշտոնական Անկարան, ո՛չ էլ Երևանը առանձին հաղորդագրությամբ չէին տեղեկացրել։ Ավելի վաղ Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էր «Ազատությանը» հայտնել, որ հանդիպումը կայացել է նոյեմբերի 1-ին: Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատել էր՝ գործնականում մեկնարկել է կոնկրետ աշխատանքը, Ռուբինյանը ևս այն դրական էր գնահատել։

«Սահմանին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների միջև: Կհիշեք, ես սրա մասին խոսել եմ նախկինում, որ նման հանդիպում նախատեսված է, և հանդիպմանը քննարկվել է այս պայմանավորվածությունների իրագործումը և ոչ միայն, քննարկվել են ընդհանուր առմամբ Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակման հետ կապված հարցերը», - ասել էր ԱԺ փոխնախագահը։

Թե հայաստանյան պատվիրակության կազմում ովքեր են եղել, հայկական կողմի բանագնացը չէր հայտնել։ Հայաստանի արտգործնախարարությունից էլ չեն հստակեցնում, հայտնում են միայն, որ դրանում ներգրավված են եղել հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող գերատեսչությունների ներկայացուցիչները։

Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այժմ ամենամեծ ձեռքբերումն օդային հաղորդակցության վերականգնումն է, և համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջև, օդային բեռնափոխադրումներ սկսել, սակայն այդ պայմանավորվածությունը իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել։ Կողմերը չեն խոսում նաև ժամկետների մասին։

Շարունակությունը` սկզբանղբյուր կայքում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ