News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքը արգելափակվել է հաստոցի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

NEWS.am-ին ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Ս․ Շ․-ի (ծնված 1982 թ․) ոտքը արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Տպել
Ամենաշատ