News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լյուդվիգ վան Բեթհովենի կողմից գրված երաժշտական ձեռագիրը վերադարձվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ժամանակների Չեխոսլովակիայի ամենահարուստ ընտանիքի ժառանգներին, որոնց անդամները ստիպված են եղել փախչել երկրից՝ փրկվելով Հոլոքոստից, հայտնում է AP-ն։

Չեխիայի Բռնո քաղաքի Մորավիայի թանգարանն իր հավաքածուում ավելի քան 80 տարի պահել է Բեթհովենի Լարային կվարտետ սի-բեմոլ մաժորի չորրորդ մասի ձեռագրի բնօրինակը: Այս շաբաթ թանգարանն առաջին անգամ ցուցադրել է պարտիտուրան՝ մինչ դրա օրինական տերերին հանձնելը:

Թանգարանից հայտնել են, որ վերադարձը հնարավոր է դարձել գերմանացի նացիստների կողմից գողացված գույքը վերադարձնելու մասին օրենքի շնորհիվ։ Մանրամասներն այն մասին, թե ինչպես է ընտանիքը, որի հարստությունը հիմնականում ստեղծվել է Կենտրոնական Եվրոպայում լեռնահանքային արդյունաբերությամբ եւ բանկային գործունեությամբ, Առաջին համաշխարհային պատերազմից հետո այս ստեղծագործությունը ձեռք բերել գերմանացի կոմպոզիտորի վերջին կվարտետներից, հայտնի չէ:

Բեթհովենը 1825-1826 թվականներին է գրել Լարային կվարտետ սի-բեմոլ մաժորը՝ որպես ռուս իշխան Նիկոլայ Գալիցինի մի շարք պատվերների մաս։ Պրեմիերան կայացել է 1826 թվականի մարտին՝ Վիեննայի Musikverein համերգասրահում։

Ներկայումս Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ ԱՄՆ-ի թանգարաններում, արխիվներում ու գրադարաններում ամբողջական ինքնագրի գրեթե 300 էջ է պահպանվում:

Հայտնի է, որ 1827 թվականին մահացած Բեթհովենը չորրորդ մասը տվել է իր քարտուղար Կառլ Հոլցին, եւ առնվազն երկու այլ մասնավոր սեփականատեր Վիեննայում այն ձեռք են բերել մինչեւ Պետշեկները։

Ընտանիքը փորձել է, բայց չի կարողացել է ձեռագիրը ուղարկել արտերկիր 1939 թվականի մարտին՝ Չեխոսլովակիայի նացիստական օկուպացիայի ժամանակ, ինչը գրավել է գեստապոյի ուշադրությունը:

Գերմանացիները Մորավիայի թանգարանի այն ժամանակվա փորձագետին խնդրել են հաստատել, որ Բեթհովենը գրել է այս փաստաթուղթը, եւ նա հերքել է դա՝ փորձելով փրկել նրան օկուպանտներից:

Այս սուտը կարող էր թանկ արժենալ նրա համար, բայց ստացվել է՝ թանգարանին թույլատրել են պահել ստեղծագործությունը։ Սակայն նացիստները բռնագրավել են Պետշեկների ընտանիքի ակտիվների եւ ունեցվածքի մեծ մասը, որը Չեխոսլովակիայի կոմունիստական ռեժիմը ազգայնացրել է պատերազմից հետո։

Օգոստոսի 3-ին Մորավիայի թանգարանը ձեռագրի սեփականության իրավունքը նրա ժառանգներին փոխանցելու պայմանագիր է ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ