News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր՝ Արգավանդ գյուղի տներից մեկն է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: 40-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ 76-ամյա սկեսրայրը, առանց հիմնավոր պատճառի, կացնով հարվածել և կտրել է 40-ամյա որդու, ով այդ պահին քնած է եղել, ձեռքի երկու մատները, այնուհետև կացնի բութ մասով հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ 40-ամյա տղամարդն ի վիճակի չէ հաղորդում տալու:

76-ամյա տղամարդը տարվել է ոստիկանության Մասիսի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ