Սալվադորում մոտ 10 հազար զինծառայողներ շրջապատել են Սոյապանգո քաղաքը՝ ավազակախմբերի դեմ զանգվածային պայքարի շրջանակում, հայտնել է նախագահ Նայիբ Բուկելեն։
Քաղաք տանող բոլոր ճանապարհները փակվել են, հատուկ նշանակության ջոկատը ավազակախմբերին որոնելու նպատակով տներում խուզարկություններ է իրականացրել, հաղորդում է BBC-ն։
Ոստիկանները նաեւ կանգնեցնում են նրանց, ովքեր փորձում են հեռանալ քաղաքից եւ ստուգում են փաստաթղթերը։
Գործողությունը ավազակախմբերի դեմ զանգվածային պայքարի մի մասն է՝ այս տարվա սկզբին բռնությունների աճից հետո:
Երկրի արդարադատության նախարարը հայտնել է, որ տվյալ պահին կալանավորվել է 12 մարդ։
«Ներկա պահին Սոյապանգոն ամբողջությամբ շրջապատված է», - Twitter-ում գրել է նախագահ Բուկելեն։ Ոստիկանական խմբերին եւ բանակին հանձնարարվել է հերթով դուրս բերել հանցախմբի բոլոր անդամներին, որոնք դեռ այնտեղ են»։