News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Օտարերկրյա ռազմածովային ուժերի ներկայությունը Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում նկատելիորեն կրճատվել է, քանի որ իրանական ռազմական ստորաբաժանումները իրենց ուժը  պրոյեկցում են ամբողջ տարածաշրջանում, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, հաղորդում է Tasnim-ը:

Կիրակի իրանական հարավային Բուշեր նավահանգստային քաղաքի ավիաբազա այցելության ժամանակ գեներալ-մայոր Բաքերին ասել էր, որ Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում արտատարածաշրջանային ուժերի խոշոր նավատորմերի ներկայությունը հասել  է նվազագույնի։

Գխավոր հրամանատարի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ տարածաշրջանում անվտանգությունը գերակայում է Իրանի զինված ուժերի հզոր գործողությունների շնորհիվ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատու է Պարսից ծոցի մեծ մասի անվտանգության համար եւ ապահովում է նրա հյուսիսային կեսի անվտանգությունը, հավելել է նա։

Գեներալը նաեւ  նշել է, որ Իրանի ռազմածովային եւ օդային պարեկային ստորաբաժանումները շուրջօրյա ներկա են Պարսից ծոցում եւ ապահովում են առեւտրային եւ ձկնորսական նավերի, ինչպես նաև նավթային, գազային եւ նավթաքիմիական օբյեկտների անվտանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ